Կիրակի , 14 Հունիսի 2026

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Fri, 12 Jun 2026 23:41:41 +0400


Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար։ Գոհար Վարդանյանին ստիպել են «սեփական» դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել.

Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ո՞նց չկա, բա ես ի՞նչ էի։

Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։

Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (Հղումը կդնեմ մեկնաբանություններում)։

Դե ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։

Վերջապես այլևս ստիպված չեմ բացատրի մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող և չլինել իշխանությունների համակիրը։

Եվ մինչև գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ, պատմություն, բակալավր։

Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա։

(Էնդ ֆայնըլի… աուը թվելվ փոյնթս գոու թու…

ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ։

Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ:

Возможно, это изображение отрывной талон и текст

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր

Իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր Sat, 13 Jun 2026 19:15:49 +0400 Երեկ ձերբակալվել էր քաղաքագետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով