Զելենսկիի հերթական օրենքն՝ ընդդեմ ռուսաց լեզվի
Sat, 13 Jun 2026 13:30:14 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռուսերենը հանվում է Եվրոպական տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայով և Ուկրաինայի՝ դրան առնչվող պարտավորություններով պաշտպանված լեզուների ցանկից։
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, նրա խոսքերը մեջբերում է Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
«Սա կարևոր որոշում է ուկրաինական լեզվական տարածքի պաշտպանության և մեր եվրոպական պարտավորությունների կատարման համար։ Ռուսերենը հանվել է այն լեզուների ցանկից, որոնց նկատմամբ Ուկրաինան կիրառում է Հռչակագրի դրույթները։ Սա արդար և տրամաբանական որոշում է։ Ագրեսոր պետության լեզուն չի կարող օգտվել բնիկ ժողովուրդների և ազգային համայնքների լեզուները աջակցելու համար ստեղծված պաշտպանության գործիքներից», – հայտարարել է Ստեֆանչուկը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան հարգում է լեզվական և մշակութային բազմազանությունը, բայց անհրաժեշտ է համարում վերացնել ռուսական ազդեցության հնարավորությունը այս ոլորտում․ «Այս որոշումը վերաբերում է Ուկրաինայի արժանապատվությանը, արդարադատությանը և լեզվական անվտանգությանը»։
Մոսկվան արդեն արձագանքել է աղմկահարույց որոշմանը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն անվանել է «նեոնացիզմ գործողության մեջ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր