Սեն-Լորանի հայելիները վաճառվել են 33,5 միլիոն եվրոյով
Mon, 27 Apr 2026 21:00:51 +0400

Նյու-Յորքի Sotheby’s աճուրդում ապրիլի 22-ին կայացած վաճառքում վաճառվել է 15 հայելիներից բաղկացած եզակի կոմպոզիցիա, որը եղել է Կլոն Լալանիի աշխատանքը։ Այն վաճառվել է 33,5 միլիոն դոլարով։ Նախնական արժեքը եղել է 15 միլիոն դոլար։ Կոմպոզիցիան պատվիրված է եղել Իվ Սեն-Լորանի կողմից 1974 թվականին՝ իր փարիզյան բնակարանի երաժշտական հյուրասենյակի համար։ 1985-ին կոմպոզիցիան աճել է ու դարձել 15 հայելուց բաղկացած։ Այն պատկանել է Ժան եւ Թերի դե Գինզբուրգներին, որոնք այն գնել էին 2,4 միլիոն դոլարով 2009 թվականին՝ Սեն-Լորանի ժառանգության վաճառքի ժամանակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր