Պուտինի հրամանով ռուսական բանակն ընդլայնվում է
Sat, 13 Jun 2026 16:30:23 +0400

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է 2,399,130 միավոր, այդ թվում՝ 1,510,000 զինծառայող։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հունիսի 12-ի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում և ուժի մեջ է մտել ստորագրման օրը։
Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանվել է՝ 2,391,770 անձ, այդ թվում՝ 1,502,650 զինծառայողի ներառմամբ։
Այսպիսով, Ռուսաստանի զինված ուժերի հաստքիային թվաքանակն ավելացվել է 7,350 անձով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր