Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Թաքնվել է իրավապահներից եւ ֆուտբոլային մարզիչ աշխատել

Թաքնվել է իրավապահներից եւ ֆուտբոլային մարզիչ աշխատել

Wed, 21 Oct 2026 20:00:50 +0400


Հնդկաստանի Խիմաչալ-Պրադեշ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի 69-ամյա տղամարդու, ով 1984 թվականից թաքնվում է իրավապահներից։ Նա կարողացել է Նախան քաղաքում դառնալ ֆուտբոլային մարզիչ եւ աշխատել այդ մասնագիտությամբ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հաղորդման համաձայն, տղամարդը ժամանակին հետախուզվել է խարդախության գործով։Իրավապահների ուշադրությունից խույս տալու համար՝ կարողացել է իր անունը ջնջել տալ բոլոր պաշտոնական փաստաթղթերում եւ ապրել այլ մարդու անունով։ Նա ճամփորդել է, աշխատել ֆուտբոլային մարզիչ։

Վերջին տարիներին աշխատել է Նախան քաղաքում։ Միայն լրտուների տված ինֆորմացիայի արդյունքում է ոստիկանությունը կարողացել դուրս գալ տղամարդու հետքի վրա։ 43 տարի անց՝ տղամարդուն ձերբակալել են եւ նա կկանգնի դատարանի առաջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գերմանացի մասնագետը ռեկորդ է սահմանել ֆուտբոլային գլխավոր մարզիչների շարքում

Գերմանացի մասնագետը ռեկորդ է սահմանել ֆուտբոլային գլխավոր մարզիչների շարքում Fri, 16 Oct 2026 23:00:00 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով