Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Ջարդուփշուր արեք ամեն ինչ, Նիկոլը տեր է

Ջարդուփշուր արեք ամեն ինչ, Նիկոլը տեր է

Wed, 21 Oct 2026 20:15:08 +0400


Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին առաջարկում եմ առանց երկար-բարակ մտածելու էլեկտրոնային նամակ գրել Նիկոլ Փաշինյանին և հայտնել, որ իշխանության ներկայացուցիչները ընտրությունների նախօրյակին իրեն ճնշել են, ընդհուպ՝ ձերբակալել: Արսեն ջան, էլ ժամանակ մի կորցրու: Նիկոլը երկու օր առաջ էր հայտարարել՝ ում ճնշեն, թող ինձ նամակ գրի՝ հարցերը կարգավորեմ: Ու կապ չունի որ կուսակցությունից ես առաջադրվել: Նիկոլն ասել էր՝ թող ընդդիմադիր թեկնածուները նամակ գրեն, հիմնավորեն իրենց նկատմամբ ճնշումները, ես կբռնեմ էդ ճնշողներին ու հրապարակավ խայտառակ կանեմ:
Պարոն Փաշինյան, մինչև Արսեն Գևորգյանը կորոշի Ձեզ դիմել և տեղեկացնել իր «պատահական» ձերբակալության մասին, մինչև նրա նամակը Ստեփանավանից հասնի Ձեզ, ահավասիկ հայտնում եմ, որ ձերբակալել են համայնքապետի թեկնածուին և մունդռում են նրա քարոզարշավի վերջին օրերը: Նախատեսված է եզրափակիչ մեծ հանրահավաք, երգ, պար, ամեն ինչ, իսկ միլիցեքը, տեղի ՔՊ-շնիկների հետ խոսքները մեկ արած, ձերբակալել են թեկնածուին: Սա խայտառակություն է, եթե ոչ շանտղություն: Եվ ուրեմն, պարոն Փաշինյան, էդ COP-մոպդ թող ու թռիր Ստեփանավան: Ժողովուրդը Ձեզ է սպասում… Միայն Դուք կարող եք ասֆալտին փռել և պատերին ծեփել այդ ռայոնական սանձարձակ իշխանավորներին, որոնք վաղուց դադարել են ձեր լայվերը դիտել և գրառումները կարդալ:

Պարոն Փաշինյան, նաև ուզում եմ ծանոթության կարգով Ձեզ ասել, որ Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանը բավականին մեծ ընտրազանգված ունի, որը, եթե դուրս մնաց Արսեն Գևորգյանի վերահսկողությունից, ամեն ինչ կարող է անել տեղի ՔՊ-ի հետ՝ կուզենա շալվարը կհանի, կուզենա՝ մի շալվար էլ վրայից կհագցնի: Պապիկյանին էլ կարգադրեք՝ Ստեփանավանում քիչ երևա, քանզի Արսեն Գևորգյանի կողմնակիցները գրեթե վստահ են, որ նա է Ստեփանավանում տեղի ունեցող բոլոր ապօրինությունների, այդ թվում և ապօրինի ձերբակալությունների հրահրիչը. իսկը՝ տեղական նշանակության «Նիկոլ»:

Պապիկյանին մի բան պատահի՝ մեր սահմաններն անտեր կմնան: Այնպես որ, տեր կանգնիր այդ ինքնաբուխ ընտրակեղծարարին:
Եթե հանկարծ այնպես պատահի, որ Նիկոլ Փաշինյանը դրժի իր խոսքն ու օգնության չհասնի Ստեփանավանի համայնքապետի թեկնածուին և կամ ժողովուրդը հասկանա, որ ՀՀ իշխանությունն իրեն ծաղրուծանակում է՝ ձերբակալելով իր սրտի թեկնածուին, Ստեփանավանը, հնարավոր է դառնա երկրորդ Փարիզ կամ Տիրանա… Այս մասին ևս խոսել է Փաշինյանը՝ առաջարկելով ապստամբություն կամ հեղափոխություն անել, փողոց դուրս գալ: Եվ ուրեմն, սիրելի ստեփանավանցիներ, դուք ազատ եք ձեր գործողություններում: ՔՊ-ին իր թեկնածուով հանդերձ, Ստեփանավանից լարեք: Նրանք սարսափած են առաջիկա ընտրության հնարավոր արդյունքից, չգիտեն ինչ են պատասխանելու Նիկոլին, եթե զբաղեցնեն վերջին տեղը: Հենց այդ պատճառով էլ բռնել են տվել ձեր թեկնածուին, որ խառնակություն գցեն, որ ընտրություն տեղի չունենա: Դուք էլ նամակներով հեղեղեք Նիկոլ Փաշինյանին, պահանջեք, որ նա գա Ստեփանավան և տեղում ծանոթանա իրավիճակին: Հենց զգաք, որ ձեր թեկնածուին միտք չունեն բաց թողնելու, էլ մի սպասեք, ուղիղ՝ փողոց… Նիկոլը տեր է: Դե իսկ հոկտեմբերի 25-ին էլ արդեն գիտեք՝ ինչ պիտի անեք, որ ՔՊ-ի իզն ու թոզը չմնա ձեր համայնքում․․․

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով