Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ… իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին

Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ… իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին

Sun, 14 Jun 2026 09:30:24 +0400


ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեկ Հայաստանի համապատասխան մարմինները Նարեկ Կարապետյանին թույլ չտվեցին անցնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Որպես հիմք նշվեց նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։

Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:

Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը

Նախկին լրագրող ՔՊ-ականների խնդիրը Sun, 09 Aug 2026 23:45:56 +0400 Ազգային Ժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր …