Կիրակի , 14 Հունիսի 2026

Իշխանությունը դեռ պետություն չէ, իսկ պետությունն էլ միայն իշխանություններինը չէ

Իշխանությունը դեռ պետություն չէ, իսկ պետությունն էլ միայն իշխանություններինը չէ

Sun, 14 Jun 2026 16:46:59 +0400


Հետընտրական այս օրերին կարդացի, որ Կիրանցի համայանքապետարանի երիտասարդ աշխատակցուհի Գոհար Վարդանյանին աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան մի գրառման համար, որը բացահայտում էր Կիրանցում ՔՊ-ին օգտին տրված քվեների գաղտնիքը։ Գոհարը հրաժարվել է գրառումը հեռացնել ֆեյսբուքյան իր էջից՝ գերադասելով ազատվել աշխատանքից։

Այս պատմությունն ինձ վերադարձրեց 2003 թվականը՝ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակաշրջանը։ Լուսահոգի ամուսինս՝ ԳԽ նախկին պատգամավոր Արամ Մայիլյանը, այդ ժամանակ աշխատում էր ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում․ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետն էր։

Նախարարը Կարեն Ճշմարիտյանն էր, որ նախընտրական այդ օրերին նախարարությունում ժողով է հրավիրում և ասում, որ պետք է քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Ոչ ոք չի առարկում, ամուսին ձայն է խնդրում և իր ելույթում ասում, որ այս ժողովն օրինական չի կարող համարվել, քանի որ մարդիկ ազատ են իրենց քվեարկությունն իրացնելիս և անթույլատրելի է նրանց պարտադրել այս կամ այն քվեարկությունը, և որ ինքը Քոչարյան չի ընտրելու, այլ ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին։ Իր ելույթում Արամ Մայիլյանը հիմնավորում է, թե ինչու չի ընտրելու Քոչարյանին՝ խստորեն քննադատելով նրան և հիմնավորում իր ընտրությունը։ Լռություն է տիրում, որից հետո Կարեն Ճշմարիտյանը իր կարճ ելույթում ասում է, որ ինքը գիտե, որ Արամ Մայիլյանը Քոչարյան չի ընտրելու և որ դա նրա իրավունքն է, որ ինքը վիճարկում։

Այդ ելույթից հետո ոչ ոք Արամ Մայիլյանին չհեռացրեց նախարարությունից, ոչ այն պատճառով, որ ավելի գթասիրտ էին, այլ որովհետև նույնիսկ այդ իշխանությունները կարողանում էին գնահատել ազնիվ և սկբունքային մարդկանց, ազատ մտածող մարդկանց, եթե անգամ նրանք իշխանության ընդդիմադիր պետական աշխատողներ էին։

2003թ․ ընտրություններից հետո Քոչարյանի իշխանությունն էլ լեգիտիմ չէր այնպես, ինչպես 2026-ի ընտրություններից հետո Փաշինյանի իշխանությունը, իսկ Քոչարյանը քաղաքական ընդդիմախոսների պակաս չուներ նաև պետական համակարգում, ինչպես Փաշինյանը։

Պետական համակարգում էլ կարող են աշխաատել մարդիկ, որոնք համաձայն չեն գործող իշխանությունների քաղաքական կուրսի հետ, որոնք սոցցանցերում կարող են իրենց անհամաձյանությունը հայտնել, առավել ևս՝ ապօրինություններ բացահայտել։ Ի վերջո, ոչ մի պետության պետական համակարգում աշխատողները իշխանությունների անձնական ստրուկները չեն։

Հայաստանում պետք է հաշտվել այն փաստի հետ, որ հանրությունը կարող է լինել բազմակարծիք, այլակարծիք, նաև՝ այլախոհ, և որ այդ հանրության մի մասն աշխատում է նաև պետական համակարգում։ Արամ Մայիլյանը պարզապես թույլ չի տվել բռնանալ իր ազատ արտահայտվելու կարծիքի և քվեարկելու կամքի վրա։ Հարյուրավոր մարդիկ կարող են լռել-համակերպվել, բայց 101-րդը կարող է նաև չլռել-առարկել-ընդվզել։

Իշխանության ուժը լայնախոհության և բազմակարծության հետ հաշտվելու մեջ է, ոչ թե այլախոհներին պատժելու։
Իշխանությունը դեռ պետություն չէ, իսկ պետությունն էլ միայն իշխանություններինը չէ։

Գրել է Նարինե Մկրտչյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սակայն կա մի միտք, որը այս ամբողջ ընթացքում հանգիստ չի տալիս

Սակայն կա մի միտք, որը այս ամբողջ ընթացքում հանգիստ չի տալիս Sun, 14 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով