Աշխատուժի դեֆիցիտի առաջ կկանգնեն
Sun, 14 Jun 2026 18:30:01 +0400

2036 թվականին Գերմանիան աշխատուժի դեֆիցիտի առաջ կկանգնի։ Կադրային պակասորդը կկազմի 4,3 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է Rheinische Post-ը, վկայակոչելով Գերմանական տնտեսության ինստիտուտի հրապարակած տվյալները։
Երկու տարի առաջվա տվյալներով պակասորդը 2 միլիոն էր լինելու։ Կանխատեսումը, ինչպես կարելի է հասկանալ, հրապարակված վիճակագրությունից, հուսադրող չէ։
Պատճառը՝ բնակչության ծերացումն է, միգրանտների հոսքի կրճատումը եւ ժողովրդագրական անկումը։ Բացի այդ, միգրանտների համար Գերմանիան արդեն գրավիչ չէ, տեղափոխման համար, քանի որ ապրում է տնտեսական զգալի անկում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր