Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Բացահայտում Տաթևի Մեծ անապատում. գտնվել է համալիրի արևային ժամացույցը

Բացահայտում Տաթևի Մեծ անապատում. գտնվել է համալիրի արևային ժամացույցը

Mon, 15 Jun 2026 09:00:28 +0400


Տաթևի Մեծ անապատի եկեղեցու պատերին արևի ժամացույց չկա, քանի որ համալիրի դիրքն ու բարձր պարիսպները փակում են արևի լույսը։ Սակայն, ինչպես միջնադարյան շատ այլ համալիրներ, Մեծ անապատը նույնպես զուրկ չի եղել ժամանակը չափելու այս միջոցից, ինչն էլ ապացուցվել է օրերս վերսկսված հնագիտական պեղումների ժամանակ։

Արևային ժամացույցը հայտնաբերվել է պարսպապատի երկրորդ հարկի խցերից մեկի պեղման աշխատանքների ընթացքում։

Մասնագետների կարծիքով՝ շատ հավանական է, որ ժամացույցն ի սկզբանե տեղադրված է եղել հենց այդտեղ, քանի որ պարսպապատի այդ հատվածն իր դիրքով ամենանպաստավորն է արևի նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով