Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr

Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr

Mon, 15 Jun 2026 09:30:36 +0400


Mehr-ը հրապարակել է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի բովանդակությունը։

1․ Ռազմական գործողությունների մշտական ​​և անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

2․ ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իրանի ինքնիշխանությունը։

3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում՝ 30 օրվա ընթացքում։

4․ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի շրջաններից:

5․ Հորմուզի նեղուցի վերաբացումը 30 օրվա ընթացքում՝ Իրանի համաձայնությամբ։

6․ Նավթի, նավթաքիմիական արտադրանքի վաճառքի վրա պատժամիջոցների կասեցում և Իրանի համար իր ֆինանսական ակտիվներին լիարժեք հասանելիություն։

7․ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի համար առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագրերի ապահովումը։

8․ 60 օրվա ընթացքում բանակցություններ վարել՝ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային ու երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար։

9․ Իրանը վերահաստատում է իր հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT) և պարտավորվում է չարտադրել միջուկային զենք։

10․ ԱՄՆ-ն պարտավորվում է չավելացնել տարածաշրջանում իր զորքերի թիվը և չկիրառել նոր պատժամիջոցներ։

11․ Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի միջոցների ապասառեցում՝ 60-օրյա վերջնական բանակցությունների ընթացքում։ Այդ գումարի կեսը պետք է տրամադրվի Իրանին դեռևս մինչև բանակցությունների մեկնարկը։

12․ Համաձայնագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում։

13․ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։

14․ Վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել հետևյալ նախապայմանները՝ Իրանի սառեցված միջոցների կեսի ապասառեցումը, իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։

Վերջնական համաձայնագիրը կվերաբերի բացառապես հարստացված միջուկային նյութերի և ուրանի հարստացման ճակատագրին, պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։

Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քննարկումները վերջնականապես հանվել են օրակարգից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ Tue, 07 Jul 2026 04:00:49 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով