Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան

Mon, 15 Jun 2026 12:27:58 +0400


Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան, ով Հայաստան էր ժամանել մեր հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի։

Նշված անձը տարիներ առաջ ստիպված է եղել լքել Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և ներկայումս բնակվում է Եվրոպական Միության տարածքում։

Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը:

Խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով։ Անընդունելի է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների արժեքները պաշտպանող Հայաստանը կարող է սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանի ազատությունը կամ նույնիսկ քննարկել նրա արտահանձնման հնարավորությունը մի երկիր, որտեղ նրա կյանքը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները կարող են վտանգված լինել։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝
▪️ապահովել ձերբակալված անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և անհապաղ ազատ արձակել նրան,
▪️բացառել Բելառուս ցանկացած արտահանձնման գործընթաց մինչև միջազգային պաշտպանության բոլոր մեխանիզմների լիարժեք գնահատումը:
Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել։

Գրիգոր Երիցյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Sun, 14 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով