Ուրբաթ , 19 Հունիսի 2026

ԱԱ-2026․ Գերմանիան ջախջախեց նորեկին, այլ մանրամասներ

ԱԱ-2026․ Գերմանիան ջախջախեց նորեկին, այլ մանրամասներ

Mon, 15 Jun 2026 12:30:27 +0400


Աշխարհի առաջնության չորրորդ խաղային օրը ավարտվեց F խմբի Շվեդիայի և Թունիսի միջև՝ Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացած խաղով։ Շվեդները 5-1 հաշվով հաղթեցին Կարթագենի «Արծիվներին»։ Շվեդիան, 3 միավորով, F խմբի միանձնյա առաջատարն է։

Նիդերլանդներն ու Ճապոնիան ունեն 1-ական միավոր, իսկ Թունիսը միավոր չունի։

Երկրորդ փուլում կհանդիպեն Նիդերլանդները և Շվեդիան, ինչպես նաև Թունիսը և Ճապոնիան։

Օրվա երրորդ խաղը տեղի ունեցավ Ֆիլադելֆիայում: E խմբի թիմերը՝ Կոտ դ’Իվուարը և Էկվադորը, դժվարությամբ կարողացան գոլ խփել, սակայն 90-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն խփեց միակ, հաղթական գոլը աֆրիկացիների համար: Հաշիվը Կոտ դ’Իվուարի համար 1-0 է:

Այսպիսով, E խմբում առաջին տեղը զբաղեցնելուց հետո, Գերմանիան և Կոտ դ’Իվուարը ունեն 3-ական միավոր: Էկվադորը և Կյուրասաոն միավոր չունեն:

Նիդերլանդները և Ճապոնիան մրցեցին Դալասում: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Իսկ Հյուստոնում՝ E խմբում հանդես եկող Գերմանիայի և առաջնության նորեկ Կյուրասաոյի միջև խաղն ավարտվեց վերջիններիս ջախջախիչ՝ 1։7 հաշվով պարտությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն

Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Sun, 26 Apr 2026 10:45:28 +0400 Եվրոպայի չեմպիոն, աշխարհի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով