12 միլիարդ եվրո՝ միջանցքի կառուցման համար
Thu, 17 Sep 2026 17:30:55 +0400

Եվրամիությունը նախատեսում է 12 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համար, որը պետք է ուղիղ կապ ապահովի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ եվրոպական շուկաների միջեւ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ վիճակի մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում։
Նա ասել է, որ դա լինելու է նոր միջազգային նախագիծ փոխկապակվածության ոլորտում, որը ուղիղ կերպով կապելու է Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան եվրոպական շուկաների հետ։ Միջին միջանցքի այդ ծրագրի զարգացման համար ԵՄ-ն մտադիր է օգտագործել Global Gateway նախաձեռնությունը եւ ներգրավել 12 միլիարդ եվրոյի ներդրումներ այդ նախագծում։ ԵՀ նախագահը ընդգծել է, որ ԵՄ նպատակը ուղիների դիվերսիֆիկացումն է եւ առեւտրային հոսքերի եռապատկումը։ Նախատեսվում է մինչեւ 2030 թվականը կտրուկ կրճատել բեռների տարանցման համար ծախսվող ժամանակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր