Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

ՌԴ-ի համար կարևոր է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը․ Նարիշկին

ՌԴ-ի համար կարևոր է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը․ Նարիշկին

Mon, 15 Jun 2026 15:45:39 +0400


Մոսկվան հույս ունի պահպանել Երևանի հետ բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեր՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարի հարաբերությունները, զարգանա համագործակցությունը, և բոլոր ուղղություններով՝ տնտեսական, հումանիտար, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգանա փոխգործակցությունը»,- ասել է Նարիշկինը։

«Մենք ակնկալում ենք, որ հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում

Մոսկվայի և Բեռլինի հարաբերությունները սրվել են․ հյուպատոսություններ են փակվում Tue, 08 Sep 2026 16:30:51 +0400 …