Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Վստահ լինեին, սենց չէին վախենա

Վստահ լինեին, սենց չէին վախենա

Mon, 15 Jun 2026 15:30:52 +0400


Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է ընտրական գործընթացների շուրջ ձևավորված քննարկումներին և վերաքվեարկության թեմային։

Նա հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հնարավորությանը, որի շուրջ վերջին օրերին քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Այս ֆոնին Էլիբեգովան կասկածներ է հայտնել իշխանության արձագանքի վերաբերյալ՝ այն կապելով վստահության և լեգիտիմության հարցերի հետ։

Նրա գնահատմամբ՝ եթե գործող իշխանությունը իսկապես վստահ լիներ իր քաղաքական լեգիտիմության վրա, ապա նման սահմանափակ ծավալի վերաքվեարկության գաղափարը չէր առաջացնի նման արձագանք։

«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը 3 տեղամասում վերաքվեարկությունից սենց չէր վախենա»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք

Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք Sat, 01 Aug 2026 16:55:26 …