Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան

Սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան

Mon, 15 Jun 2026 21:15:36 +0400


Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է.

«Բայց թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ:

Սովորական իրավիճակում, երբ նրանից անձնագիր են պահանջում, նա էլ, ինչպես մյուս քաղաքացիները, տալիս է անձնագիրը:

Էնպես, ինչպես արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ թաքուն, հետևից նկարելով բանտախցում:

Եվ հիմա ԱԱԾ-ն այ էդ թաքուն հետևից նկարողն է դարձել:

Ո՞ւմ համար էր սա: Քոչարյանի լսարանի՞, ՔՊ-ի լսարանի՞, անտարբեր մարդկանց լսարանի՞:

Չէ: Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն՝ իրենց հաղթողներին սովորական իրավիճակում տեսնելով:

Որովհետև հայ լսարանի համար Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն սրանց, հարցազրույցներով ցույց է տվել, որ պրպտող է, հետաքրքրասեր, տրամաբանող, դիմացկուն, վերլուծող, աշխատասեր ու ինքնատիրապետող:

Այս տեխնոլոգիան աշխատում է միայն ադրբեջանի հասարակության վրա, իսկ այստեղ դատապարտվում, մանավանդ, որ կոստյումը չի գեղեցկացնում մարդուն, իսկ ՔՊ-ին ինչ էլ հագցնես նույն գեշ դավաճան ընտրակեղծարարն են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին

Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին Wed, 16 Sep 2026 11:37:08 +0400 «Մենք գոհունակությամբ ենք հետևում …