Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

«Հրապարակ». Այդ նամակն արտացոլում է մեր երկրի խաղաղության ձգտումը

«Հրապարակ». Այդ նամակն արտացոլում է մեր երկրի խաղաղության ձգտումը

Tue, 16 Jun 2026 12:15:04 +0400


«Հրապարակը» զրուցել է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– Զելենսկու բաց նամակը՝ ուղղված Պուտինին, մեծ իրարանցում է առաջացրել։ Ուկրաինայի նախագահն առաջարկել է ՌԴ առաջնորդին՝ դեմառդեմ հանդիպել՝ պատերազմին վերջ տալու համար։ Նշել է, որ պատերազմի գինը կարող է բարձրանալ Ռուսաստանի համար՝ նկատի ունենալով այդ երկրի շարունակական եւ հատկապես մարդկային կորուստները։ Նաեւ առաջարկել է՝ կրակը դադարեցնել շփման գծում։ Ինչո՞ւ հիմա, եթե վստահ է, որ Ուկրաինան հաջողություններ ունի մարտադաշտում։

– Ուկրաինայի նախագահի նամակի հրապարակումն արտացոլում է մեր երկրի խաղաղության ձգտումը: Ռազմաճակատում իրավիճակի բարելավումը եւ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների դեմ հարվածների ինտենսիվացումը չեն նշանակում, որ Ուկրաինան բարձր գին չի վճարում շարունակվող ռազմական գործողությունների համար: Հաշվի առնելով, որ հակամարտության զուտ ռազմական լուծման հավանականությունը փոքր է, պատերազմի երկարաձգումը քիչ ռազմավարական իմաստ ունի: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի արձագանքը ցույց տվեց նրա՝ պատերազմը դադարեցնելու անպատրաստ լինելը։

– Նաեւ հանդիպմա՞նը պատ­րաստ չլինելը։ Պուտինն ասաց, որ իմաստ չի տեսնում այս պահին՝ հանդիպել Զելենսկու հետ, տարակուսանք է հայտնել, թե ինչու է Ուկրաինայի առաջնորդը կամենում ԱՄՆ-ին զրկել Կիեւի համար կարեւոր համաձայնագրերի երաշխավոր լինելու իրավունքից։ Իրո՞ք Զելենսկին նման ցանկություն ունի, մանավանդ որ վերոնշյալ նամակում նա ակնարկել է Թրամփի վարչակազմի կողմից Իրանի պատճառով Ուկրաինայում պատերազմը երկրորդ պլան մղելու մասին։

– Հաշվի առնելով Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու անպատրաստ լինելը, նրա հայտարարությունները նպատակ ունեն շեղել ուշադրությունն այս հիմնական հարցից եւ լարվածություն առաջացնել Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Ուկրաինան հետաքրքրված է ԱՄՆ-ի՝ ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերով եւ Ամերիկայի՝ որպես ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավորի դերով։

– Բայց չէ՞ որ Թրամփը հայտարարեց, որ Մոսկվան եւ Կիեւն ինքնուրույնաբար լուծեն խնդիրները՝ ըստ էության դեմ չլինելով աստիճանաբար նվազեցնել ԱՄՆ-ի միջնորդական դերը։ Արդյո՞ք այս ամենը պատերազմի նոր ու ավելի դաժան փուլի մասին չի վկայում, հատկապես, երբ կողմերը հայտարարում են իրենց հաջողությունների մասին։ Ո՞րն է ելքը, հեռանկարը։

– ԱՄՆ նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել ներքաղաքական գործընթացների համատեքստում: Նա ընդլայնում է իր մանեւրելու տարածքը՝ խուսափելու ընդդիմության կողմից ռազմական գործողությունների շարունակման դեպքում ձախողման մեղադրանքներից: Եթե համաձայնություններ ձեռք բերվեն, ԱՄՆ նախագահն ակտիվորեն կմիանա գործընթացին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն Mon, 15 Jun 2026 20:45:45 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով