Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել

Fri, 23 Oct 2026 17:18:14 +0400


Լաս Վեգասում խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի միջև լարված միջադեպ է տեղի ունեցել։ RAF 14 մրցաշարից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում սկսված վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, որին միջամտել են անվտանգության աշխատակիցներն ու մարզիկների թիմերի ներկայացուցիչները:

Միջադեպի պատճառը Դենիսի հագած շապիկն է եղել, որի վրա պատկերված էր UFC-ի մարտիկ Խամզաթ Չիմաևը՝ առանց մորուքի, իսկ պատկերի ուղեկցությամբ անգլերենով վիրավորական արտահայտություն էր գրված։ Չիմաևը Ծառուկյանի ընկերն ու մարզումային գործընկերն է։

Երբ լրագրողները Դենիսին խնդրել են ներկայացնել շապիկի գրության իմաստը, վերջինս ցուցադրել է այն՝ բացահայտորեն ծաղրելով Չիմաևին։ Ծառուկյանը, տեսնելով գրությունը, անմիջապես ոտքի է կանգնել և նետվել դեպի մրցակիցը՝ փորձելով հարվածել նրան։ Դրանից հետո բեմ են ներխուժել երկու մարտիկների թիմերի ներկայացուցիչները և անվտանգության աշխատակիցները, ինչի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել։

Ծեծկռտուքի ընթացքում բեմում քաոս է տիրել, տեղաշարժվել և շրջվել է տեխնիկան, իսկ անվտանգության աշխատակիցներից մեկը նկատելի արյունահոսություն է ունեցել։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նրա վնասվածքի ստույգ հանգամանքները հայտնի չեն։ Միջադեպից հետո Ծառուկյանն ու Դենիսը չեն վերադարձել բեմ՝ նախատեսված դեմառդեմ հանդիպմանը մասնակցելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել

Թուրքիան պատրաստվում է զորք ուղարկել Thu, 22 Oct 2026 11:30:10 +0400 Թուրքիան պատրաստվում է զորք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով