Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Իշխանափոխության իրականացման հարցում հետաքրքրված չէ

Իշխանափոխության իրականացման հարցում հետաքրքրված չէ

Tue, 16 Jun 2026 17:00:06 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար Իրանում իշխանափոխություն իրականացնելու հարցը առաջնային կարեւորություն չունի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի հետ զրույցում՝ նախագահ Թրամփն ասել է․ «Ինչ վերաբերվում է իշխանափոխությանը, ապա մենք երբեք չենք հոգացել, որ իշխանություն փոխվի։ Սա արդեն իրանական երրորդ ղեկավարությունն է, որի հետ մենք գործ ենք ունենում եւ առայժմ՝ ամենից ողջամիտը»։

Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործարքի հարցում համաձայնություն է ձեւավորվել եւ առաջիկա հունիսի 19-ին, Ժնեւում տեղի է ունենալու գործարքի ստորագրման արարողությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս ամենը 2017-ի ընտրություններն են ինձ հիշեցնում․ ի՞նչ տեղի ունեցավ հետո

Այս ամենը 2017-ի ընտրություններն են ինձ հիշեցնում․ ի՞նչ տեղի ունեցավ հետո Mon, 08 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով