Թրամփը պատերազմի վերսկսման հարցում չի շտապում
Mon, 09 Nov 2026 21:00:59 +0400

Միացյալ Նահանգները չի շտապում Իրանի դեմ պատերազմի վերսկսման հարցում, քանի որ հույս ունի, որ կկարողանա հասնել համաձայնության դիվանագիտական ճանապարհով։ Այս ամսին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերի համաձայն՝ բանակցությունները Թեհրանի հետ շարունակվում են եւ առաջ են ընթանում բավականին լավ։ Ամերիկյան ճնշումներն իրենց զգացնել են տալիս եւ իրանական տնտեսությունը զգալիորեն թուլացել է։ Axios-ի հետ զրույցում՝ նախագահ թրամփը ասել է նաեւ, որ Վաշինգտոնը տարբեր հնարավորություններ ունի՝ Իրանի դեմ գործելու համար, սակայն նախընտրում է, որ բանակցությունները շարունակվեն։ Բացի այդ, Թեհրանն էլ շահագրգռված է Վաշինգտոնի հետ գործարք կնքելու հարցում։ Թրամփն ասել է, որ Վաշինգտոնի համար առաջնահերթ է մնում այն, որ Թեհրանը չունենա միջուկային զենք։ Եւ եթե դիվանագիտությունը ձախողվի, ապա Վաշինգտոնը պատրաստ է դիմելու ռազմական լուծումների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր