Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ
Sat, 21 Nov 2026 14:14:43 +0400

Այժմ կինոյի տան շենքում տեղի է ունենում Նկարիչների միության նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։
Նկատենք, որ մինչ այս պահը վարչության անդամները Լեւոն Աբրահամյանին որևէ հարց չեն ուղղել։ Հարցերն ուղղված են բացառապես Արա Շահումյանին։ Շահումյանը հարց հղեց՝ ինչո՞ւ եք հարցեր ուղղում միայն ինձ։ Դահլիճից բղավեցին՝ Լևոնի հետ ամեն ինչ պարզ է, քեզ հետ՝ ոչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր