Ուրբաթ , 14 Օգոստոսի 2026

Հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին

Հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին

Fri, 14 Aug 2026 14:08:47 +0400


ՀՀ Գլխավոր դատախազին
«ՕՐԻՆ» նախաձեռնության ղեկավար,
Պառլամենտական ակումբի պատվավոր նախագահ
Ռուբեն Թորոսյանից

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱԺ պատգամավոր Հ․Կոնջորյանի գործողությունների կապակցությամբ
Մեծարգո Տիկին Դատախազ,

Սույնով ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում արձանագրված իրադարձությունների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազությանը հայտնում եմ հետևյալ ենթադրյալ հանցագործության մասին. Ազգային ժողովի պաշտոնական նիստի ընթացքում տվյալ նիստը վարող պարոն Կոնջորյանը, ենթադրաբար չարաշահելով ու անցնելով վարողի իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, բարձրախոսով, հրապարակայնորեն սպառնալից արտահայտություններ է հնչեցրել ԱԺ պատգամավոր Է․Ղազարյանի հասցեին,
մասնավորապես հայտարարելով․

«․․․Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»։

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ․
1. Պաշտոնեական լիազորությունների անցում (ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված). «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով սպառիչ սահմանված են նիստը նախագահողի լիազորությունները և պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները (նախազգուշացում, անունով դիտողություն, միկրոֆոնի անջատում, դահլիճից հեռացում)։ Նախագահողն օրենքով չունի որևէ լիազորություն պատգամավորներին «դուրս շպրտելու» կամ ապօրինի «էվակուացիա» իրականացնելու։ Լինելով բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ Հ․ Կոնջորյանն ակնհայտորեն անցել է իր ծառայողական լիազորությունների սահմանները՝ սպառնալով ապօրինի ֆիզիկական ներգործությամբ։

2. Պատգամավորի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդված). ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն օժտված է ազատ մանդատով։ Նիստերի դահլիճում գտնվելը և ԱԺ աշխատանքներին մասնակցելը պատգամավորի սահմանադրական լիազորությունն է։ Հ․ Կոնջորյանի կողմից «դուրս շպրտելու» սպառնալիքը ուղղված է պատգամավորներին նիստերի դահլիճից և ԱԺ շենքից ապօրինի դուրս մղելուն, ինչը պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու ակնհայտ փորձ է։

3. Հոգեկան ներգործությունը/Սպառնալիքը (ՀՀ Քրեական օրենսգրքի 194 -րդ հոդված).

Պաշտոնական ամբիոնից հնչեցված «էվակուացնելու և դուրս շպրտելու» հայտարարությունը հանդիսանում է հոգեբանական ճնշում և բռնության սպառնալիք պատգամավորների նկատմամբ՝ նրանց վարքագիծը պարտադրելու (դահլիճը լքելուն
ստիպելու) նպատակով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի
173-175-րդ հոդվածներով՝

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ․
1. Հ․ Կոնջորյանի վերոնշյալ արարքներին տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։
2. ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ, 452-րդ և 194-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնել քրեական վարույթ։

Կից ներկայացվում է վերոնշյալ հայտարարության տեսանյութի էլեկտրոնային կրիչը
(կամ տեսանյութի հղումը)։
Ռուբեն Թորոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է քրեական հետապնդում Thu, 13 Aug 2026 11:47:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով