Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Դուրս շպրտելու մեխանիզմը կբացատրե՞ք

Դուրս շպրտելու մեխանիզմը կբացատրե՞ք

Tue, 27 Oct 2026 11:20:18 +0400


Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվել է, թե ինչ ընթացակարգով է նախատեսվում պատգամավորներին հեռացնել խորհրդարանի նիստերի դահլիճից։

Ղազարյանը հիշեցրել է, որ նախորդ նիստի ընթացքում Ռուբինյանը հայտարարել էր իրեն՝ սկզբում մեկ օրով, ապա յոթ օրով, իսկ հետագայում ավելի երկար ժամկետով ԱԺ դահլիճից հեռացնելու հնարավորության մասին։ Պատգամավորը պահանջել է հստակեցնել, թե ինչ մեխանիզմով է իրականացվելու այդ գործընթացը և ինչ հիմքով կարող է ինքը կամ մեկ այլ պատգամավոր հեռացվել խորհրդարանից։

«Նախորդ անգամ հայտարարեցիք, որ դուրս կշպրտեք ԱԺ դահլիճից: Մեխանիզմը կբացատրե՞ք, ո՞նց եք պատրաստվում ինձ ու որևէ այլ պատգամավորի առհասարակ դուրս շպրտել ԱԺ-ից»,- հարցրել է Էդգար Ղազարյանը։

Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պատգամավորներին ԱԺ նիստերի դահլիճից հեռացնելու կարգը սահմանված է խորհրդարանի կանոնակարգով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը

Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին է այս ամենի հեղինակը Mon, 26 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով