Շոյգուն խոստովանել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների դրական հետևանքները
Mon, 09 Nov 2026 21:02:37 +0400

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է, և դրանում կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի՝ իր ազգային շահերը պաշտպանելու հանձնառության շնորհիվ», – ասել է նա Մոսկվայում կայացած ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ տարեկան նիստում։
Շոյգուն ընդգծել է, որ 2024 թվականին Վրաստանի իշխանությունները գործնականում կանխել են արևմտամետ ընդդիմության կողմից նախաձեռնված պետական հեղաշրջումը։
«Ես ընդգծում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության», – ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր