Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչ է առաջարկվում

Կիևյան կամուրջը 2 ամիս փակ կլինի․ ինչ է առաջարկվում

Tue, 16 Jun 2026 23:15:13 +0400


Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես` Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից` ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից` առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից` դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ:

Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն: Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը:

Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես` Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին` առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից` ուղիղ և ձախ ուղղություններով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա

Իրական Հայաստան՝ պետություն միայն թղթի վրա Fri, 09 Oct 2026 18:15:18 +0400 Լավ են անում …