Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են

«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են

Wed, 17 Jun 2026 08:10:52 +0400


Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։

Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած եւ հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող եւ այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետեւանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաեւ՝ բեռնափոխադրողները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԱՊԿ-ի սահմանների մոտ լարված իրավիճակ է ձևավորվում․ Շոյգու

ՀԱՊԿ-ի սահմանների մոտ լարված իրավիճակ է ձևավորվում․ Շոյգու Tue, 26 May 2026 14:30:58 +0400 «Սարմատ» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով