Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»

«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»

Wed, 17 Jun 2026 08:05:13 +0400


Հունիսի 7-ի ընտրություններից հետո երեկ խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում: Բայց ԱԺ դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում․ ՔՊ-ական պատգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ: «Հաղթած» իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անտրամադիր։

Իշխանական մեր աղբյուրները խոստովանեցին, որ իրենց համար անսպասելի էր, որ այդքան չարչարանքից ու ռեսուրսներ ծախսելուց հետո չկարողացան 50 պլյուս հավաքել։ Երկրորդ․ մեծ անհանգստություններ ունեն՝ կապված Ռուսաստանի հետագա պահվածքի հետ, որը բավական չէ՝ չի ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, դրան գումարած՝ կոշտ հայտարարություններ է անում եւ տնտեսական սանկցիաներ կիրառում Հայաստանի նկատմամբ։

Իշխանական շրջանակներում խոսում են, որ առաջիկայում գազի գինն էլ է բարձրանալու, իսկ այլընտրանքի բացակայության պայմաններում ՌԴ-ի սանկցիաները կարող են լուրջ հետեւանքներ առաջացնել իրենց իշխանության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալել են՝ կնոջը ավտոբուսի տակ գցելու համար

Ձերբակալել են՝ կնոջը ավտոբուսի տակ գցելու համար Wed, 17 Jun 2026 22:30:52 +0400 Ոստիկանները ձերբակալել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով