Ո՞ր երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք․ հրապարակվել է 2026 թվականի վարկանիշը

Ո՞ր երկրներում են ապրում աշխարհի ամենագեղեցիկ կանայք․ հրապարակվել է 2026 թվականի վարկանիշը

Sun, 31 May 2026 17:45:49 +0400


Աշխարհի ամենագեղեցիկ կանանց 2026 թվականի վարկանիշը գլխավորել են կոլումբիացիները։ World Population Review-ի հրապարակած ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել են լեհ կանայք, իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել են հույն կանայք։ Ռուս կանայք նույնպես ընդգրկվել են առաջատարների շարքում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։

Վարկանիշը կազմվել է գեղեցկության միջազգային մրցույթների արդյունքների, ոլորտի մասնագետների գնահատականների և սոցիալական հարթակների օգտատերերի կարծիքների հիման վրա։ Հետազոտության հեղինակները նշել են, որ ռուս մոդելներն աշխարհի ամենապահանջվածներից են և հաճախ են հայտնվում Vogue-ի շապիկներին ու միջազգային նորաձևության ցուցադրություններում։ Առաջին տասնյակում են հայտնվել նաև Չեխիան, Շվեդիան, Իսլանդիան, ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ճապոնիան։Միևնույն ժամանակ People ամսագիրը 2026 թվականի ամենագեղեցիկ կին է ճանաչել հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեթուեյին, իսկ «ոսկե հատման» մաթեմատիկական բանաձևով կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ աշխարհում գրեթե իդեալական դիմագծեր ունի սուպերմոդել Բելլա Հադիդը։ Հետազոտողները նշում են, որ գեղեցկության չափանիշները տարբեր երկրներում տարբեր են, սակայն այս տարի հենց կոլումբիացի կանայք են ճանաչվել աշխարհի ամենագրավիչները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը՝ աշխարհի 3-րդ ամենանյարդային երկիր

Հայաստանը՝ աշխարհի 3-րդ ամենանյարդային երկիր Wed, 27 May 2026 10:00:12 +0400 Աշխարհում մարդկանց հուզական վիճակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով