Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

«Հրապարակ». Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ

«Հրապարակ». Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ

Wed, 17 Jun 2026 08:15:41 +0400


Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ: Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արեւմտյան կենտրոններին։

Մեզ ասացին, որ Արեւմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Ծրագրում են, որ ՀՀ իշխանության հակառուսական քաղաքականությունն այնքան կգազազեցնի ՌԴ-ին, որ նա տնտեսական սանկցիաներն էլ ավելի կխստացնի, եւ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ այնքան կաճեն, որ առճակատումը կմեծանա, եւ այդ հիմքով էլ Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու Հայաստանից դուրս կբերի 102-րդ ռազմաբազան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար․ ՌԴ ԱԳՆ

Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար․ ՌԴ ԱԳՆ Sat, 06 Jun 2026 11:00:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով