Հիմա՞ ում է մեղադրում Շոյգուն
Wed, 17 Jun 2026 16:30:51 +0400

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մեղադրել է Սևծովյան հացահատիկ նախաձեռնության իրականացումը խաթարելու մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ, խոսելով տվյալ նախաձեռնության մասին, Շոյգուն հայտարարել է.
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան այդ պահին լիովին կատարել են իրենց պարտավորությունները։ Միակ մասնակիցը՝ համաձայնագրերի երրորդ կողմը, այդպես էլ ի վիճակի չէր կատարել ստանձնած պարտավորությունները։
Ես նկատի ունեմ ՄԱԿ-ը, պարոն [գլխավոր քարտուղար Անտոնիո] Գուտերեշին», – պարզաբանել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր