Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Դերասանուհու ընտանիքում լարված մթնոլորտ է

Դերասանուհու ընտանիքում լարված մթնոլորտ է

Wed, 17 Jun 2026 23:00:43 +0400


Daily Mail-ը գրում է, որ վերջին շրջանում բավական լարված են հարաբերությունները դերասանուհի Գվինեթ Փելթրոուի եւ նրա ամուսնու՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչաքի միջեւ։ Պատճառը՝ Գվինեթի՝ հանրային կոշտ հայտարարություններն են։ Բրեդը, ըստ հոդվածի, սովորաբար կարողանում է պահպանել չեզոքություն տարբեր հարցերում։ Գվինեթը ավելի պոռթկուն է եւ չի վախենում մարտահրավեր նետել նորմերին կամ արտահայտել իր կարծիքը նույնսկ ամենասուր հարցերի վերաբերյալ։ Դա էլ բերում է նրանց միջեւ հաճախակի վեճերին։

Բացի այդ, Բրեդն ու Գվինեթն ունեն տարբեր քաղաքական հայացքներ։ Վերջին շրջանում՝ հանուն ընտանիքում խաղաղությունը պահպանելու, նա պարզապես լռում է կնոջ կոշտ հայտարարություններին։ Նշենք, որ Գվինեթը վերջին շրջանում քիչ է նկարահանվում, զբաղված է սեփական պոդքասթով եւ գեղեցկության պարագաների իր բիզնեսի զարգացմամբ։ Հաճախակի է արտահայտվում ամերիկյան քաղաքական եւ հասարակական կյանքի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում Sun, 23 Aug 2026 20:15:27 +0400 Թուրքիայում հանրային …