«Ալիևյան սահմանադրությունը» հանրության շրջանում, վստահաբար, որևէ աջակցություն չունի
Mon, 02 Nov 2026 12:09:06 +0400

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ քաղաքական տարաձայնությունները շարունակվում են։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջ մղած սահմանադրական փոփոխությունները հանրային աջակցություն չունեն, իսկ դրանց բովանդակության շուրջ մտահոգությունները շարունակում են մնալ օրակարգում։
Խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին՝ ընդդիմադիր պատգամավորը այն անվանել է «ալիևյան սահմանադրություն»՝ պնդելով, որ հանրության շրջանում նման փաստաթուղթը որևէ աջակցություն չունի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր