«Ինչ էլ ձեռնարկեն՝ մենք ամեն ինչի պատրաստ ենք»
Mon, 02 Nov 2026 12:02:35 +0400

«Մեզ հետ նման լեզվով խոսելն անընդունելի է, և այդ ճանապարհով որևէ արդյունքի չեն հասնի»։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Աբրահամյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժն արդեն իսկ բախվել է տարբեր ճնշումների, սակայն դա չի փոխել իր դիրքորոշումն ու հետագա պայքարի պատրաստակամությունը։
Նա հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն այս պահին ազատազրկված է՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու իր դիրքորոշման համար։ Պատգամավորը նաև մատնանշել է նախընտրական շրջանում, ընտրությունների օրը և դրանից հետո, իր գնահատմամբ, վարչական ռեսուրսի կիրառման ու բռնաճնշումների դեպքերը։
«Մեր անցած ճանապարհը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկեն մեր դեմ, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի»,– նշել է Աբրահամյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր