«Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել

«Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել

Thu, 18 Jun 2026 08:05:16 +0400


Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ երեկ համայնքապետ, Սամվել Բաբայանի նախկին կուսակից, համայնքապետ դառնալուց հետո ՔՊ-ական դարձած Խաչատուր Անդրեասյանն ազատել է իր տեղակալ Բագրատ Զաքարյանին, որն Արամ Սարգսյանի կուսակիցն է։ Նա ընտրություններից հետո 2․5 տարի համայնքապետ աշխատեց, ապա էստաֆետը փոխանցեց Անդրեասյանին։

Այս համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն պարտվել է, որեւէ ուժ մեծամասնություն չի ստացել, ուստի պայմանավորվել էին ռոտացիոն սկզբունքով համայնքը կառավարել։ Ասում են՝ վերջին տարաձայնությունների պատճառն այն է, որ Բագրատ Զաքարյանն այս ընթացքում չի համակերպվել իր գահազուրկ վիճակի հետ եւ անընդհատ խորհուրդներ է տվել գործող քաղաքապետին, վերջինս ծանր է տարել այդ միջամտությունները։

Մեզ պատմեցին, որ մշտական վեճեր, կոնֆլիկտներ են եղել համայնքապետարանում, ի վերջո՝ Անդրեասյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա ազատել է ախոյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բագրատ Զաքարյանը մտադիր է աշնանը սպասվող ընտրություններում կրկին առաջադրվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է ընթացող Աշխարհի առաջնության միակ հայը

Ո՞վ է ընթացող Աշխարհի առաջնության միակ հայը Mon, 22 Jun 2026 13:15:09 +0400 Ֆուտբոլի աշխարհի…

8 րոպե ago

Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի կարեւոր գործի քննությանը

Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի կարեւոր գործի քննությանը Mon, 22 Jun 2026 12:51:54 +0400 ՍԴ…

32 րոպե ago

Վաղ առավոտյան ինչ մեքենա է այրվել Երևանում

Վաղ առավոտյան ինչ մեքենա է այրվել Երևանում Mon, 22 Jun 2026 12:45:15 +0400 Այսօր վաղ…

38 րոպե ago

Դպրոցների տնօրենների հնարավոր մասնակցությունը ընտրություններին կուսումնասիրվի՞

Դպրոցների տնօրենների հնարավոր մասնակցությունը ընտրություններին կուսումնասիրվի՞ Mon, 22 Jun 2026 12:41:21 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

42 րոպե ago

Զելենսկուն զրկեցին՝ նախկին նախագահները նեղվեցին․ Լեհաստանի հետ սկանդալ է

Զելենսկուն զրկեցին՝ նախկին նախագահները նեղվեցին․ Լեհաստանի հետ սկանդալ է Mon, 22 Jun 2026 12:30:02 +0400…

54 րոպե ago

Հայտնի է՝ երբ են վերջապես բացելու Ավետ Ավետիսյան փողոցը

Հայտնի է՝ երբ են վերջապես բացելու Ավետ Ավետիսյան փողոցը Mon, 22 Jun 2026 12:07:30 +0400…

1 ժամ ago