Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորմանը, եթե․․․ ինչ է ասել Ֆիդանւ

Պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորմանը, եթե․․․ ինչ է ասել Ֆիդանւ

Thu, 18 Jun 2026 10:30:50 +0400


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան այցի ընթացքում հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է Հարավային Կովկասին ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ֆիդանը նշել է, որ այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հարավային Կովկասում 3+3 ձևաչափի գործարկման վերաբերյալ և ընդգծել, որ դա շատ կարևոր մեխանիզմ է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսանկյունից Անադոլու-ին հղում անելով՝ գրում է Ermenihaber-ը։

Անդրադառնալով նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ֆիդանը նշել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է կատարել։ Նա պատմել է, Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքի շնորհիվ իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիահաղորդակցությունների ոլորտներում։

Ֆիդանն ընդգծել է, որ նոր փուլում անելիքները հստակ են և հավելել է․ «Մենք պատրաստ ենք կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ձևավորվեն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Sat, 11 Jul 2026 23:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով