Երեքշաբթի , 23 Հունիսի 2026

Ազգային ժողովում «Գորշ գայլեր» ենք տեսնելու

Ազգային ժողովում «Գորշ գայլեր» ենք տեսնելու

Thu, 18 Jun 2026 17:55:35 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հարցազրույցում հայտարարել է, որ ընտրարշավի ընթացքում իրենք բազմիցս զգուշացրել են հնարավոր վտանգների մասին՝ կապված, նրա խոսքով, 300 հազար ադրբեջանցիների հնարավոր «ներգաղթի»
և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ։

Նա նշել է, որ իր համոզմամբ Թուրքիան ունի որոշակի քաղաքական նպատակներ, և այդ համատեքստում հիշատակել է նաև «Գորշ գայլեր» խմբավորման հնարավոր ներգրավվածությունը։ Կարապետյանի խոսքով՝ չի բացառվում, որ այդ կառույցի ներկայացուցիչների ազդեցությունը կարող է նկատելի լինել նաև Հայաստանի Ազգային ժողովում։

Ընդդիմադիր առաջնորդը հավելել է, որ իրենք շարունակելու են բարձրաձայնել իրենց մտահոգությունները և պայքարել իրենց գնահատմամբ առկա վտանգների դեմ՝ ընդգծելով, որ պայքարի բացակայությունը կարող է հանգեցնել անցանկալի զարգացումների երկրի ներսում։

«Թուրքիան ունի նպատակ, դրա համար ասում էի, որ այս ծրագրի մեջ մասնակցում են «Գորշ գայլերը»։ Եվ այդպիսի «Գորշ գայլեր» հաստատ մենք կտեսնենք մեր Ազգային ժողովում, կոնկրետ՝ նրանց ներկայացուցիչներին»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Mon, 22 Jun 2026 09:15:19 +0400 Հունիսի 22-ին Արարատի և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով