Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ

Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ

Thu, 18 Jun 2026 20:08:24 +0400


Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշում է՝ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։

«Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։

Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով։

Այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից մեկն էր, երբ թշնամին դարանակալել էր հայկական զինուժի զինծառայողներին եւ հետո գլխատել ու պղծել նրանց մարմինները (այս մասին մանրամասն ներկայացված է ՄԻԵԴ-ի վճռում)։

Հատուկ շնորհակալություն դիմումատուների փաստաբանական թիմին։

Հայաստանը այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, եւ չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացնում էին այդ «հերոսական դրվագը»»,- նշել է Դրմեյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները

ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները Wed, 17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով