«Քեզնից անորակ աԲռանք ՀՀ-ում չի արտադրվել», «Դու ընտրված չես, փախար». քոմենթներ
Thu, 18 Jun 2026 20:15:05 +0400

Այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև հայկական մթերքը Ռուսաստան արտահանել չկարողանալու, և ռուսական կողմի սանկցիաների մասին: Փաշինյանը փոխարեն լուծումներ առաջարկելու, հերթական անգամ մանիպուլացրել է հարցը, ասելով. «Ինքնիշխանության հաշվին անորակ ապրանքի արտահանումն անտրամաբանական է»:
Ֆեյսբուքյան օգտատերերին այս մոտեցումը զայրացրել է, և հենց Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մարդիկ քննադատական մեկնաբանություններ են թողել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք.
Սիմոն Աբրահամյան. «Էս պահին կատաստրոֆայի մեջ է գյուղացին` քո պես անբանիմաց, անհասկացողի պատճառով»:
Անահիտ Վարդանյան. «Եղբայր, գցի, գցի, դա էլ գցի ժողովրդի ջեբը»:
Վահե Մկրտչյան. «Թուրք Նիկոլ: Դու ընտրված չես, փախար»:
Վիկտորյա Յաղումյան. «Բա ասում էիք` կարտահանեք տեսա՞ք, որ չափանիշներ կան Եվրոպայում, էն որ ամեն թափելու բան Ռուսաստանը ընդունում էր, ապրում էինք դրա հաշվին, Եվրոպան հաստատ կփակի ճանապարհը, կամ մի հատ Հայաստանում վաճառվող պտուղ բանջարեղենի հատկապես ջերմոցները ուսումնասիրեք` ինչով են անում ոռոգում ինչ ջրերով, քլորի հոտ է գալիս վարունգից ու լոլիկից»:
Լիանա Թոքմաջյան. «Քեզնից անորակ աԲռանք ՀՀ-ում չի արտադրվել»:
Արմեն Ամիրյան. «Որտե՞ղ ես տեսնում իքնիշխանություն: Դարձել եք ալիևի քութիկները, անունը դրել եք ինքնիշխանությո՞ւն, Էդ սիլ-ի ջուրն էլ դրել եք դեմներդ` Գռզոյի՞ն եք գովազդում»:
Գագիկ Ավագյան. «Նիկոլ, ութ տարվա մեջ ժողովուրդը բացի նահանջից վերելք չի ապրում: Անդադար վատը ու վատը, ընտրի ճիշտ կադրեր, որ քո սխալը քո դեմն ասեն, ոչ թե ծափ տան քեզ»:
Հայրիկ Հակոբյան. «Էնքան հեքիաթ ես պատմել ժողովրդին, էս էլ թազա հեքիաթներից ա, պատմի, պատմի, քանի լսող կա»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր