Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով․ հայտարարություն

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով․ հայտարարություն

Tue, 19 May 2026 11:25:23 +0400


Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն՝ ՀՀ վարչապետի կողմից քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով սպառնալու վերաբերյալ։

Մայիսի 18-ի՝ գալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով։ Նրանցից երեքն առաջնորդում են ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժեր։

Որպես սպառնալիքների «հիմնավորում» Փաշինյանը վկայակոչել է անհայտ ծագման տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված չորս անձ սպառնում են իրեն։ Առանց որևէ փաստի՝ Փաշինյանը վերագրել է տեսանյութն ընդդիմադիրներին, պնդելով, որ դիմակավորվածների թիկունքում կանգնած են իր քաղաքական մրցակիցները։

Նախկինում Փաշինյանի սպառնալիքներին հաջորդել են ուժային կառույցների գործողություններ։ Նախընտրական շրջանում վարչապետի կողմից նման սպառնալիքներն ինքնին հարցականի տակ են դնում ընտրապայքարի արդարացիությունն ու քաղաքական ուժերի՝ հավասար մրցակցային պայմաններից օգտվելու հնարավորությունը։ Դիմակավորված անձանց անհայտ ծագման տեսանյութն օգտագործվում է որպես պատրվակ։

Հաշվի առնելով նախկին փորձը, ինչպես նաև Փաշինյանի՝ ուժային կառույցների և դատական համակարգի նկատմամբ ունեցած լծակներն ու ազդեցությունը, մայիսի 18-ին հնչեցված հաշվեհարդարի սպառնալիքները պետք է ընկալվեն լուրջ և մեկնաբանվեն որպես վերահաս քաղաքական հետապնդումների սպառնալիք։

Մանրամասները հասանելի են ամբողջական հայտարարությունում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը Tue, 19 May 2026 08:45:45 +0400 Մենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով