Բացահայտվել է․ կան ձերբակալվածներ

Բացահայտվել է․ կան ձերբակալվածներ

Fri, 19 Jun 2026 15:05:28 +0400


Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով փաթեթ և կաթուցիչ։

Նույն օրը թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Նրանք Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 2 փաթեթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամոթ է, այ տնաշեն գոնե փողի կռիվ չտայիր, լավ վերջն այդպես էլ չհասկացա՞ր  քո պաշտոնի լրջությունը

Ամոթ է, այ տնաշեն գոնե փողի կռիվ չտայիր, լավ վերջն այդպես էլ չհասկացա՞ր  քո պաշտոնի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով