Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

ՏԻՄ ընտրություններից առաջ ավագանու թեկնածուները համատարած ինքնաբացարկ են հայտնում

ՏԻՄ ընտրություններից առաջ ավագանու թեկնածուները համատարած ինքնաբացարկ են հայտնում

Sat, 17 Oct 2026 21:15:10 +0400


Գավառում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ինչպես հայտնի է, առաջադրվել է 3 քաղաքական ուժ՝ «Հայկական քվե» կուսակցությունը, «Համերաշխություն» կուսակցությունը, որի կազմում միավորվել են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Գործարար» կուսակցությունները եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը եւ նախագահը ՊՎԾ նախկին պետ, Փաշինյանի նախկին թիմակից Դավիթ Սանասարյանն է։ Սանասարյանի կուսակցությունը Գավառում 14 հոգուց բաղկացած ցուցակով էր գնում ընտրության, սակայն ընտրությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ ցուցակում ընդգրկված թեկնածուներից 4-ը ինքնաբացարկ են հայտնել։ Ինքնաբացարկ են ներկայացրել Գրիգոր Պետրոսյանը, Ավետիք Դալլաքյանը, եղբայրներ Հովիկ եւ Վահագն Թորոսյանները։

Նշենք, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը առաջադրվել է նաեւ Իջեւանում եւ ավելի վաղ մեզ հետ զրույցում կուսակցության Իջեւանի համայնքապետի թեկնածու Լեւոն Վարդապետյանը հայտնել էր, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների հանդեպ ճնշումներ են գործադրվում եւ անգամ 2 թեկնածու մինչեւ ԿԸՀ ցուցակ ներկայացնելն են որոշել դուրս գալ պայքարից։

Ավելի վաղ գրել էինք, որ Արտաշատում «Նոր դարաշրջան» կուսակցության ցուցակում ընդգրկված 4 թեկնածու ինքնաբացարկ են հայտնել՝ Արայիկ Մնացականյանը, Մարտին Մարգարյանը, Մարինե Սինեցյանը եւ Արթուր Ավագյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Thu, 15 Oct 2026 19:11:14 +0400 Արտաշատում հոկտեմբերի 25-ին կայանալիք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով