Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին

«Հրապարակ»․ Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին

Thu, 05 Nov 2026 08:05:14 +0400


Հոկտեմբերի 25-ին Եղեգնաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ինչպես հայտնի է, որոշիչ մանդատ են տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցությանը, որը 1 մանդատ է ստացել, եւ այդ 1 մանդատից է կախված, թե հավասար ձայներ ստացած 2 ուժից որը կղեկավարի համայնքը, եթե, իհարկե, այդ ուժերն իրար հետ չպայմանավորվեն։ Խոսքը ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունների մասին է։

Տեղեկություններ ունենք, որ այստեղ էլ իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին, որոնք փորձում են ազդել «Նոր դարաշրջանի» թեկնածուների վրա՝ ՔՊ-ի օգտին ընտրություն կատարելու նպատակով։ Այս պատճառով 18 հոգանոց ցուցակից արդեն 5-ն ինքնաբացարկ են ներկայացրել, մեր տեղեկություններով՝ նաեւ առաջին եռյակը։ Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն առանձնապես դեմ չէ համագործակցությանը։ «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանից չհաջողվեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ, սակայն ԸԸՀ-ից տեղեկացանք, որ 5 դիմում կա ինքնաբացարկի, բայց դրանք կարող են հետ վերցնել մինչեւ մանդատների բաշխումը, այսինքն՝ նոյեմբերի 8-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին

«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Thu, 05 Nov 2026 08:15:07 +0400 Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով