Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար

Thu, 05 Nov 2026 08:10:30 +0400


ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։

Երեկ խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի հետ մի խումբ ՔՊ-ականներ են հանդիպել եւ, մեր տեղեկություններով, խնդրել են փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները։

Խորհրդարանի պաշտոնական կայքում այս հանդիպումից հետո տեղ գտած հաղորդագրության մեջ եւս անդրադարձ կա ԹՐԻՓՓ-ին։ «Արժեւորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Ընդգծվել է ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական եւ աշխարհաքաղաքական առանցքային նշանակությունը տարածաշրջանային խաղաղության եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից, քննարկվել դրա իրագործման ընթացքին առնչվող հարցեր»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Fri, 06 Nov 2026 08:45:30 +0400 Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով