Դատավորները կրկին ժողով են անելու
Fri, 19 Jun 2026 19:10:14 +0400

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի որոշմամբ հուլիսի 3-ին դատավորների ընդհանուր ժողով է գումարվելու, օրակարգում՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների ընտրությունն է։ Իսկ թե ովքեր են թեկնածուներն, այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ հանձնաժողովը կարևոր գործառույթ ունի․ ինչպես արդարադատության նախարարությանը, այնպես էլ նրանց կարող են դիմել՝ դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցելու համար։ Պրակտիկան ցույց է տվել այն առավել քան օբյեկտիվ ու անաչառ է, քան, օրինակ, արդարադատության նախարարությունը, որը «կարգապահականների» գերակշիռ մասի հարուցողն է եւ դրանք հարուցում է բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր