«Հրապարակ». Հայկական կողմի լռությունը լկտիացրեց ադրբեջանցիներին

«Հրապարակ». Հայկական կողմի լռությունը լկտիացրեց ադրբեջանցիներին

Sat, 20 Jun 2026 12:15:48 +0400


Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարում է, որ եթե Բաքու այցելելու հրավեր լինի, ինքն անպայման կգնա։ Այնպիսի տոնով է դա հայտարարում, կարծես խնդրում է Իլհամ Հեյդարովիչին՝ իրեն հրավիրել Բաքու: Իսկ իբրեւ թե Հայաստանի հետ խաղաղության օրակարգ առաջ տանող Ադրբեջանից այլ բան է հնչում։ «Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայկական օկուպացիոն ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքների հետ։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի ցեղասպանությունը, բայց մեզ պետք է նայել դեպի ապագան։ Մենք վրեժխնդիր եղանք մարտի դաշտում, եւ դա բավական է։ Այս պատերազմը պետք է ավարտվեր, եւ մենք՝ որպես ուժեղ կողմ, խաղաղություն առաջարկեցինք, եւ հիմա խաղաղությունն իրականություն է»,- հայտարարում է Ալիեւը:

Միեւնույն ժամանակ Նախիջեւանում հավաքվում են Հայաստան «վերադառնալ» պատրաստվող իբրեւ թե ադրբեջանցի փախստականները: «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարում է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արեւմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար: Իսկ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարար Էմին Ամրուլաեւը Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում ընթացող «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» III փառատոն-կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ այս թեման արդեն վերածվել է Բաքվի քաղաքականության «ռազմավարական գործունեության ուղղության»։ Սակայն Փաշինյանը շարունակում է հայկական ընդդիմությանը մեղադրել ստախոսության մեջ, թե իբր ոչ մի ադրբեջանցի փախստականների թեմա էլ չկա:

«Հրապարակն» «ադրբեջանցի փախստականների» ու «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթների մասին զրուցել է միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանի հետ:

– «Արեւմտյան Ադրբեջան» օրակարգն Ադրբեջանում հռչակել են ռազմավարական ուղղություն, Ալիեւը հայտարարում է, որ իրենք չպետք է մոռանան, թե ինչ են արել հայերն իրենց հետ, Նախիջեւանում հավաքվել են իբրեւ թե ադրբեջանցի փախստականներ, որոնք պատրաստվում են Հայաստան գալ, իսկ Փաշինյանը հուր ու կրակ է թափում ընդիմադիրների գլխին, թե նրանք սուտ լուրեր են տարածում:

– 300 հազար թիվը հենց Ալիեւն է առաջին անգամ հնչեցրել կա՛մ 2022-ին, կա՛մ 2023-ին, Հայաստանում էլ դիսկուրս ծավալվեց, որ, 1989 թվականի տվյալներով, Հայաստանում ադրբեջանցիների թիվը 185 հազարից երբեք չի անցել, որ դա արդեն կեղծիք է, եւ այն հավաստիացումները, որ իրենք խաղաղության են գնում, մեր զգուշացումներն իրականություն են դառնում: Մենք զգուշացնում էինք, որ Ալիեւը որեւէ պարագայում չի գնա որեւէ խաղաղության, դա արդեն երեւում էր, երբ Հայաստանը զիջում էր, իսկ Ադրբեջանը ոչինչ չէր զիջում, եւ նշում էինք, որ Ադրբեջանը երկու ձեռքով վերցնելու է այն ամենը, ինչ մենք տանք: Հիմա, փաստացի, այդ ամենը դրա քաղաքական շարունակությունն է՝ այն, ինչն այսօր տեղի է ունենում Նախիջեւանում: Եվ դա, կարծում եմ, նաեւ մեր չարձագանքելու արդյունքն է, եւ ադրբեջանցիներն ավելի են լկտիացել, հիմա արդեն հատուկ ֆորումներ են անցկացնում, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու հետ կապված: Մինչդեռ այդ հարցը կարելի էր մեկընդմիշտ փակել հենց սկզբից, երբ դեռ սահմանազատման եւ սահմանագծման հարցերն էին քննարկվում՝ կա՛մ դուք այդ դիսկուրսը կդադարեցնեք, կա՛մ որեւէ սահմանազատում չի լինի: Մինչդեռ մենք թույլ տվեցինք, որ նրանք ավելի լկտիանան՝ տեսնելով հայկական կողմից որեւէ արձագանքի բացակայությունը, միջազգային հանրությունն էլ աստիճանաբար պաշտպանելու է նրանց, իրենց ներկայացրած իբր հայրենիք վերադառնալու իրավունքը։ Սա է ամենավտանգավորը:

– Իսկ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականներն իրենց հայտարարություններով չլեգիտիմացրի՞ն Բաքվի այս քաղաքականությունը՝ ադրբեջանցիների հետ համակեցության մասին իրենց պարբերաբար հայտարարություններով եւ այլն, եւ այլն:

– Իհարկե, նման դիսկուրսներն էլ ավելի են թեւ տալիս ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները, ֆիզիոլոգիապես եւ հոգեպես լինելով սարսափելի վախկոտ, տեսնում են, որ իրենց զառանցանքներին դիմադրություն չկա, դրանց պատասխանող չկա, դա սովորաբար մահմեդականի առանձնահատկությունն է՝ իրենք խաղաղասիրությունը միշտ շփոթում են թուլության հետ: Երբ դու խոսում ես խաղաղասիրությունից, իրենք դա որակում են որպես թուլություն եւ, հետեւաբար, քայլեր են ձեռնարկում՝ ելնելով այդ տրամաբանությունից: Դրա համար ադրբեջանցիների, թուրքերի հետ գործընթացներ սկսելուց առաջ առաջինը ճիշտ կլիներ, որ խորհրդակցեին համապատասխան մասնագետների հետ, եւ այդ մասնագետները նրանց կասեին, որ «ադրբեջանցի փախստական» հասկացություն գոյություն չունի Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ նույն ադրբեջանցիները, այդ ամենը կա ՀՀ պետական արխիվում՝ կադաստրային վկայականներ, իրենք փոխանակել են այստեղի իրենց բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի բնակարանների մի մասի հետ, ստացել են ամբողջական փոխհատուցում եւ տեղափոխվել այնտեղ ապրելու: Այստեղ արդբեջանցիներին չեն ունեզրկել ու կոտորածից մազապուրծ չեն ստիպել ունեցածը թողնել ու գլխապատառ փախչել՝ փրկվելու համար, ինչպես դա եղավ 1988-ին՝ Սումգայիթում, 1990-ին՝ Բաքվում, եւ 2023 թվականին՝ Արցախում: Դրա համար պետք է մասնագետների հետ խորհրդակցել, քարտեզագետների հետ խորհրդակցել, նոր որոշել համակարգված քայլերը, թե ինչպես պատասխանել ադրբեջանցիներին: Բայց քանի որ դա չի արվել, այս պահին մենք պիտի հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ադրբեջանցիների խելքին ինչ գա, ասելու են եւ վստահ են լինելու, որ չեն ստանալու որեւէ արձագանք:

– Երբ խոսում ենք հորինովի ադրբեջանցի «փախստականների» մասին, ովքե՞ր են դրանք լինելու: Ադրբեջանում տնավորված, հարազատ-բարեկամ, ընտանիք, աշխատանք ունեցող ադրբեջանցին կթողնի՞ իր տունուտեղը ու կգա իր համար ատելի հայերի մեջ ապրելու՝ անկախ այն հանգամանքից, թե իրենց ինչ տներ կտան ու որքան գումար:

– Այլ հարց է, թե ովքեր կգան․ կարող են լինել ադրբեջանական անձնագրերով այլազգիներ՝ օրինակ, աֆղաններ կամ այլ վայրերից բերված մարդիկ, կամ սիրիացի փախստականներ՝ ադրբեջանական անձնագրերով: Հարցն այն է, որ այդ մարդիկ գալու են, ի տարբերություն հայերի, որ, ունենալով ազատագրված Արցախ, չկարողացան այնտեղ բնակեցման հարց լուծել, այդ մարդիկ գալու են: Նրանց հետ միասին նրանց անվտանգությունն ապահովելու համար գալու են նաեւ ոստիկանական որոշակի ստորաբաժանումներ, որոնք տեղակայվելու են նույն այն վայրերում, որտեղ տեղակայվելու են այդ ադրբեջանցիները: Հետեւաբար, նրանց համար բոլոր պայմանները ստեղծվելու են, որպեսզի նրանք գան։ Կկարողանա՞ն գալ, կգա՞ն, թե ոչ՝ այլ հարց է, բայց ես ունեմ ներքին համոզմունք, որ նրանք կգան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի մեծ սպառնալիքներ է տեղում  իր «սիրելի» Փաշինյանի հասցեին

Ավելի մեծ սպառնալիքներ է տեղում  իր «սիրելի» Փաշինյանի հասցեին Fri, 19 Jun 2026 11:00:17 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով