Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Նավթի արտահոսք՝ Ադրբեջանում

Նավթի արտահոսք՝ Ադրբեջանում

Sun, 21 Jun 2026 19:30:39 +0400


Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։SOCAR-ից հայտնել են, որ նավթային աղտոտման հետքերի մասին տեղեկությունը մասնագիտացված ծառայություններին փոխանցվել է հունիսի 19-ին։ Պիռալահի կղզու և Դյուբենդի ավանի միջև ընկած ակվատորիայի նախնական զննության ընթացքում՝ նավերի և ուղղաթիռի կիրառմամբ, հայտնաբերվել է նավթային բիծ։ Քանի որ արտահոսքի աղբյուրը միանգամից որոշել չի հաջողվել, դիտարկվել են միջադեպի մի քանի հնարավոր պատճառներ։Ավելի ուշ անցկացված ախտորոշումը ցույց է տվել, որ արտահոսքը տեղի է ունեցել «Ազնեֆթի» ստորջրյա նավթամուղներից մեկից։ Վնասված հատվածի հայտնաբերումից հետո խողովակաշարով նավթի տեղափոխումն անմիջապես դադարեցվել է, իսկ հետևանքների վերացման համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Ջրասուզակների զննությամբ խողովակաշարի վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ։ Նախնական տվյալներով, դրանք կարող էին առաջանալ արտաքին օբյեկտի հետ շփման հետևանքով, ենթադրաբար՝ նավի խարիսխի։

Ներկայումս վնասված հատվածում իրականացվում են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ։ Խողովակաշարի շահագործումը կասեցվել է մինչև վերանորոգման ամբողջական ավարտը, ինչը բացառում է նավթի հետագա արտահոսքը։

Ծովային ակվատորիայի և ափամերձ գոտու մաքրման աշխատանքներն իրականացվում են համատեղ՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության և «Ազնեֆթ» ԱՄ ուժերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթը Համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ Fri, 15 May 2026 23:30:40 +0400 Չինաստանից Միացյալ Նահանգներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով