Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Այսօր Ադրբեջանի տարածքով հերթական բեռն է առաքվում Հայաստան․ ի՞նչ է այս անգամ

Այսօր Ադրբեջանի տարածքով հերթական բեռն է առաքվում Հայաստան․ ի՞նչ է այս անգամ

Mon, 01 Jun 2026 12:37:48 +0400


Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ։

Չորս վագոն՝ երկուսը ցորենով և երկուսը պարարտանյութով բեռնված, կմեկնեն Ադրբեջանի Բիլաջարի կայարանից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երթուղին կանցնի ադրբեջանա-վրացական սահմանով, որից հետո բեռը Վրաստանի տարածքով կտեղափոխվի դեպի Հայաստան։

Ավելի վաղ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 28,000 տոննա ցորեն, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունիսի 7-ը բացառիկ հնարավորություն է

Հունիսի 7-ը բացառիկ հնարավորություն է Mon, 01 Jun 2026 16:45:23 +0400 «Հրապարակի» զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով