Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Իրանը սկսել է նավթ արտահանել

Իրանը սկսել է նավթ արտահանել

Wed, 17 Jun 2026 20:00:16 +0400


Իրանական նավթատար լցանավերը վերջին երկու ամսում առաջին անգամ սկսել են հում նավթի արտահանումը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որը ի շարս այլ բաների, նախատեսում է նաեւ իրանական նավահանգիստների՝ ամերիկյան ուժերի կողմից բլոկադայի դադարեցում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Համաձայն մասնագիտական տվյալների, արդեն նավթի երկու խմբաքանակ հաջողությամբ դուրս է բերվել իրանական նավահանգիստներից։ Այս պահին՝ արտահանված հում նավթի ծավալը կազմել է 3,8 միլիոն բարել։ Արտահանումն իրականացվում է Իանական Ազգային նավթատար լցանավային ընկերության բեռնանավերի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան գումար են վաստակել նավթի վաճառքից եւ ինչի վրա ծախսել

Ինչքան գումար են վաստակել նավթի վաճառքից եւ ինչի վրա ծախսել Thu, 23 Jul 2026 19:00:05 …