Հինգշաբթի , 11 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Եվրամիությունը փողերը չի տալիս

«Հրապարակ»․ Եվրամիությունը փողերը չի տալիս

Sat, 18 Apr 2026 08:15:00 +0400


Ապրիլի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը:

Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԳ նախարարին հանձնարարել էր հստակեցնել այն գումարների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել է տրամադրել Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն` իրենց իշխանության վերարտադրման համար։

Մեր աղբյուրն ասում է, որ Միրզոյանի հարցին ի պատասխան, Կայա Կալլասը հայտարարել է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է` Եվրամիության բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։ Եվ ընդգծել է, որ ԵՄ պարտավորությունների կատարման առաջնահերթությունը տվել են Ուկրաինային, այս պահին Հայաստանին չեն կարող աջակցել, սակայն «Բրյուսելը բոլոր ջանքերը կգործադրի՝ խնդիրը լուծելու համար»։ Կալլասից պատասխան ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը վրդովվել է եւ ասել. «Նրանք իսկապե՞ս չեն հասկանում, որ մեզ մոտ իրավիճակն օր-օրի վատանում է։ Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան՝ Ուկրաինային։ Այդ 50 միլիոնն Ուկրաինային չի օգնի՝ շտկել իրավիճակը, իսկ մեզ շատ է անհրաժեշտ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի ցուցաբերի

Հունգարիան Ուկրաինային ռազմական օգնություն չի ցուցաբերի Fri, 29 May 2026 12:00:37 +0400 Հունգարիայի նոր վարչապետ …